Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի մեծ մասն անցել է ՊՆ-ին

2012թ.-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Բանն այն է, որ նշված ընկերության սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերության համասեփականատեր եղբայրներից մեկը, գրավադրելով Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը, իրենց մեկ այլ ընկերության անունով ՀՀ կառավարությունից 20 միլիոն դոլարի վարկ էր վերցրել: Ու քանի որ չէր կարողացել մարել այն, ՀՀ կառավարությունը բաժնեմասերը ստիպված տվել էր ՊՆ-ին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե ինչ է անում ՊՆ-ն այդ տարածքը, ինչի համար են օգտագործում: Սակայն խոսնակը, ավանդույթի համաձայն, կտրականապես հրաժարվեց մեկնաբանել:

ԱՎԵԼԻՆ