Կաթի մթերման գինը նվազել է, կաթնամթերքի գինը՝ աճել

2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում: “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 %-ով (առանձին դեպքերում՝ մինչև 15%) և մինչ օրս որևիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որում հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաև չոր կաթ (թերևս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է): Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ:

Ակնկալում ենք, որ  վերոնշյալ փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ և գործողություններ:

Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակականկազմակերպություն

ԱՎԵԼԻՆ