Աշխարհում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 33 մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից վերջին երեք մահվան դեպքերի փաստը: Այսպիսով աշխարհում այս վիրուսից զոհերի թիվն արդեն հասել է 33-ի: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհում այդ վիրուսով հիվանդացության 58 դեպք է արձանագրվել` սկսած 2012թ. սեպտեմբերից: Տվյալ պահին այս վիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում եւ Մեծ Բրիտանիայում:  Ախտանշանները նման են ատիպիկ թոքաբորբի ախտանշաններին: Նոր վիրուսի գենոմն ուսումնասիրվել է Նիդեռլանդների Էրազմի անվան բժշկական կենտրոնում, որտեղ վիրուսին տրվել է  hCoV-EMC (human Corona Virus-Erasmus Medical Centre) ինդեքսը:

ԱՎԵԼԻՆ