102-ամյա գյումրեցին քաղաքապետարանից պահանջում է վերանորոգել իր բակի պատը

Գյումրիի ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը բնակվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրվա հսկա տներից մեկում նա թեեւ ապրում է միայնակ, սակայն նրան ամեն օր այցելում եւ խնամում է ծոռը: Իսկ իր 74- եւ 71-ամյա երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց բնակվում են արտերկրում: Մեր ուսումնասիրություններով, Վարազդատ Մանուկյանը գյումրեցի ամենատարեց տղամարդն է: Ներկայացվող տեսանյութում ամենատարեց գյումրեցին խոսում է ոչ միայն այս պահին իրեն հուզող համար մեկ խնդրի, այն է` բակի վաղուց մի փոքր թեքվածություն ունեցող, հին քաղաքին հատուկ հաստությամբ կառուցված պատի վերանորոգման անհրաժեշտության, այլ նաեւ քաղաքի անցած օրերի անցուդարձի մասին: Վարազդատ Մանուկյանը պարբերաբար այցելում է քաղաքապետարան` իր բակի պատի վերանորոգման ակնկալիքով: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

ԱՎԵԼԻՆ