Վարդան Այվազյանն առաջարկում է օգտվել Կարս-Ախալքալաք երկաթուղուց

Առաջիկայում բացվելու է Կարս-Ախալքալաք երկաթուղին, որից պետք է օգտվեն նաեւ հայ գործարարները: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանին: Փոխնախարարի այն դիտողությանը, որ դա քաղաքական նախագիծ է, Վ. Այվազյանն ասաց. «Դուք էլ քաղաքական դարձրեք, դա դեպի Եվրոպա ուղիղ ճանապարհ է, դեպի Տրապիզոն ավելի կարճ է դառնում, քան դեպի Փոթի»: Վ. Այվազյանի տեղեկացմամբ՝ ներկայում հայ գործարարները չափից ավելի մեծ սակագին են վճարում արտաքին բեռնափոխադրումների համար՝  5,2 ցենտ 1 տոննան 1 կմ տեղափոխելու համար, այնինչ օրինակ՝ Ղազախստանում 1,5 ցենտ է: Միեւնույն ժամանակ՝ Սոթքից դեպի Արարատ բեռնափոխադրումներն իրականացվում են 1,6 ցենտով: Վ. Այվազյանի խոսքով՝ վրացական կողմը չի նվազեցնում հայկական բեռների համար սահմանված սակագինը, քանի որ ծավալը մեծ չէ (տարեկան 1,5 մլն տոննա ներկրվում է , 400 մլն տոննա արտահանվում):

ԱՎԵԼԻՆ