Տիգրան Սարգսյանը Խորվաթիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Ստարչեւիչին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելությունը հնարավորություն կտա ամրապնդել եւ խորացնել հայ-խորվաթական հարաբերությունները: Այդ համատեքստում, կողմերը հատկապես կարեւորել են տնտեսական փոխգործակցության զարգացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, ինչը կնպաստի երկու երկրների գործարարների միջեւ նոր կապերի հաստատմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի տնտեսական վիճակին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին եւ այլ հարցերի:

ԱՎԵԼԻՆ