Թուրքիայի կառավարությունը պատրաստ է լսել ցուցարարներին

Թուրքիայի կառավարությունը պատրաստ է լսել եւ քննարկել ցուցարարների պահանջները: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Արընչը նաեւ ասել է, որ ցույցերն ազդում են երկրի միջազգային վարկանիշի վրա, և կառավարությունն անում է  հնարավորը՝ ակցիաների ընթացքում մարդկային կորուստներից խուսափելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայում մի քանի օր ձգվող  հակակառավարական ցույցերում 2 մարդ է սպանվել, ավելի քան 3000-ը` վիրավորվել, հարյուրավոր մարդիկ` ձերբակալվել:

ԱՎԵԼԻՆ