Հայ արձակագիր Գաբրիել Արևյանի ծննդյան օրն է

Գաբրիել Արևյան (Գաբրիել Խաչատուրի Ալավերդյան, 1914, մայիսի 29 – 1968, մարտի 11), հայ արձակագիր, լրագրող։

Ծնվել է Գորիսի շրջանի (այժմ` Սյունիքի մարզ) Քարահունջ գյուղում։ 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Ղափանի (այժմ` Կապան) «Պղնձի համար» (1938-45 և 1964-56) և Լենինականի «Բանվոր» (1951-53) թերթերի խմբագիր։ 1956-68-ին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։

Գ. Արևյանի երկերի մատենագրություն

  • Որոնումներ գետնի տակ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1949, 202 էջ։
  • Ուրալյան տպավորություններ, Երևան, Հայպետհրատ, 1951, 62 էջ։
  • Ցորենաբլուր (ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1958, 48 էջ։
  • Կթվորուհի Աղավնին (ակնարկ Նոր Կողբ գյուղի կթվորուհի Աղավնի Կարապետյանի մասին), Հայպետհրատ, 1958, 28 էջ։
  • Հանքաշխարհ, Երևան, Հայպետհրատ, 1959, 96 էջ։
  • Հարուստ երակ (վիպակ Զանգեզուրի հանքաշխարհի մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 96 էջ։
  • Վազի և հողի վարպետը (ակնարկ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսության բրիգադավար Սողոմոն Սարգսյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 40 էջ։
  • Հարուստ հեկտարի էնտուզիաստները, Երևան, Հայպետհրատ, 1960, 52 էջ։
  • Լենինականի տեքստիլ կոմբինատում, Երևան, Հայպետհրատ, 1961, 48 էջ։
  • Լավագույն կյանքի համար (ակնարկ Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղի կոլտնտեսության նախագահ Սուրեն Խաչատրյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 40 էջ։
  • Ես էլ մի հետախույզ, Երևան, Հայպեըհրատ, 1963, 156 էջ։
  • Ժրաջան հովիվը (Բասարգեչարի շրջանի Ազիզլու գյուղի կոլտնտեսության հովիվ Բահման Նաջաֆովի մասին), Երևան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, 1963, 8 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում տեղ է գտել նաև Գ. Արևյանի մի պատմվածքը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Ասք ժամանակի, Երևան, «Հայաստան» 1968, 304 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել նաև Գ. Արևյանի «Որ անթացուպ պետք չգա» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։

ԱՎԵԼԻՆ