Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

“Եկեք կանխենք գազի թանկացումը” քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.

“Քանի որ գազի սակագնի փոփոխության հետ կապված ԱԺ լսումները տեղի են ունենալու դռնփակ, որին ներկա են գտնվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը,  ապա մենք թույլ չենք տալու առանց շահագրգիռ հանրության ներկայացուցիչների մասնակցության և փակ դռների հետևում ընդունել որոշումներ, որոնք անմիջապես վերաբերելու են հանրության լայն զանգվածին: Եթե մեր պետական այրերը գնան այդ քայլին, ապա մենք այդ որոշումները համարելու ենք կեղծ և ապօրինի ու շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները: Հարգելի հայրենակիցներ և “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ի բաժանորդներ, միացեք մեր ու ձեր ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական իրավունքի պաշտպանության պայքարին: Մայիսի 23-ին, ժամը 5 անց 15 Ազգային Ժողովի մոտ տեղի կունենա ակցիա”:

ԱՎԵԼԻՆ