Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Մայիսի 6-ից Հայաստանի բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտեւի մինչեւ  հունիսի 1-ը, ժամը 18:00-ը: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության  մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր բուհերի՝ մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտություններ: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ը` մինչեւ ժամը 18:00-ն:

ԱՎԵԼԻՆ