Երկու քվեաթերթիկ ունեցող անձին բերման են ենթարկել

Ինչպես տեղեկացրել ենք, մայիսի 5-ին, ժամը 08.20-ին,անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս, և արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ: Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ .ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09.10-ին բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

www.yerkir.am

ԱՎԵԼԻՆ