Ալյուրն օգտագործում են որպես անասնակեր. Ցոլվարդ Գեւորգյան

Վերջին 1 տարում Հայաստանում ալյուրի իրացումը նվազել է մոտ մեկ երրորդով, այդ պատճառով խանութներն ու ալրաղացները ալյուրի չիրացված պաշարներն օգտագործում են անասնակերի արտադրության նպատակով: Նման սենսացիոն հայտարարությամբ այսօր` մայիսի 3-ին հանդես եկավ ՀՀ վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: Նրա պարզաբանմամբ` տվյալները վերցրել է 4-5 խոշոր խանութներից: Սրանով նա բացատրեց անասնակերի (կոմբիկերմի) մոտ 30% թանկացումը: Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները տիկ. Ց. Գեւորգյանի հայտարարությունը չեն հիմնավորում: Ըստ ԱՎԾ տվյալների`  Հայաստանում 2013 թ. հունվար-մարտ ամիսներին իրացվել է մոտ 41 հազ. տոննա ալյուր: Սա 10%-ով ավելի է, քան 2011 թ.:

ԱՎԵԼԻՆ