Տիգրան Սարգսյանն ու Արա Հարությունյանը քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումները

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն: Անդրադարձ է կատարվել Հայաստանում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը: Այնուհետեւ քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային եւ  անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաեւ տեղեկատվական համալիր բազաների ձեւավորման նպատակով կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր:

ԱՎԵԼԻՆ