Հայաստանում առաջին եռամսյակում հանցագործությունների թիվն աճել է

Հայաստանում 2013թ. առաջին եռամսյակում հանցագործությունների թիվն աճել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում գրանցվել է 4322 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3968-ի դիմաց: 2013թ. առաջին եռամսյակում գրանցվել է ոչ մեծ ծանրության 2171հանցագործություն` նախորդ տարվա 2032-ի դիմաց: Միջին ծանրության հանցագործություններն աճել են ընդամենը 4-ով` 1374 դեպք` նախորդ տարվա 1370-ի դիմաց: Շեշտակի աճել են ծանր հանցագործությունների դեպքերը` 746 հանցագործություն 2013-ին` նախորդ տարվա 526-ի դիմաց: Առավել ծանր հանցագործությունների դեպքերով նվազում է  արձանագրվել` 31 դեպք` նախորդ տարվա 40-ի դիմաց: Արձանագրվել է հրազենի կիրառմամբ 19 հանցագործություն` նախորդ տարվա 23-ի դիմաց: Երեւանում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 2280` 2012 թվականի 2103 դեպքերի դիմաց:

ԱՎԵԼԻՆ