Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջեւ ստեղծված տարաձայնությունների պատճառով: Այս մասին նշում է ճարտարապետ Արշակ Մինասյանը: Նրա խոսքով՝ եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը, թեեւ Հակոբյանը ներկայացրել է բոլոր հաշվետվությունները: «Ես Երեւանից ամսվա մեջ մի քանի անգամ մեկնում եմ Օձուն, ինձ չեն վճարում նաեւ ճանապարհածախս, գիշերավարձ: Ես ստիպված գիշերում եմ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը: Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը, սակայն ես գիտեմ, որ այդ հնարավորությունները կան, ուղղակի ինձ չեն վճարում»,- ասել է Միշա Հակոբյանը:

ԱՎԵԼԻՆ