Կրճատվել է Հնդկաստան այցելող զբոսաշրջիկների թիվը

Հնդկաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը 2013-ի առաջին 3 ամիսներին կրճատվել է 25 տոկոսով։ Հիմնական պատճառը լուրերն են հաճախակի դարձող բռնաբարությունների մասին, գրում է The Guardian-ը։ Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ Հնդկաստան այցելող կանանց թիվը կրճատվել է 35 տոկոսով։ Պարբերականը ներկայացրել է Հնդկաստանում գործող տուրիստական գործակալությունների տվյալները եւ նշել, որ հակառակ դրան, երկրի իշխանությունները պնդում են, որ զբոսաշրջիկների թիվն աճել է։ Տեղեկացնենք, որ 2012 թվականին Հնդկաստան է այցելել 6.6 միլիոն զբոսաշրջիկ՝ երկրի գանձարանը համալրելով 17.7 միլիարդ դոլարով։

ԱՎԵԼԻՆ