Կիպրոսը դուրս չի գա եվրագոտուց

Չնայած ֆինանսական ծանր ճգնաժամին` Կիպրոսի իշխանությունները չեն քննարկում եվրագոտուց դուրս գալու հարցը: “Եվրագոտուց Կիպրոսի դուրս գալը կնշանակի դուրս գալ Եվրոպական Միությունից, ինչը կունենա աղետալի հետևանքներ”,- հայտարարել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսան:  Հիշեցնենք, որ եվրագոտու երկրները փաստացի փրկեցին Կիպրոսին դեֆոլտից` 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելով:

ԱՎԵԼԻՆ