Արման Թաթոսյան. Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, բա դրանից հետո ի՞նչ եք անելու

Կառավարությունը միշտ հանդուրժողականության կոչեր է անում, ստիպում է ժողովրդին հանդուրժել իր կողմից իրակացվող դժգույն քաղաքականությունը, բայց երբ գտնվում են մարդիկ, ովքեր սկսում են իրերը կոչել իրենց անուններով ու քննադատել կառավարությանը’ ի դեմս նրա ղեկավար Տիգրան Սարգսյանի, վերջինս ասպարեզ է հանում իր օգնականների ու մամուլի ծառայության’ իր պատկերացմամբ ֆեյսբուքյան «Մատյան ջոկը» (գունդը բավական մեծաթիվ միավոր է վարչապետի կողմնակիցների համար, համենայն դեպս ես միայն մամուլի քարտուղարին ու 2 օգնականների արձագանքն եմ տեսել), որոնք էլ ավելի են ապացուցում քննադատությունների ճշմարտացիությունը, երբ պաշտպանվելու կամ արդարանալու փոխարեն փորձում են նույնիսկ այլ մեղավորներ փնտրել ու մեղադրանքներ հնչեցնել։ Ես ըմբռնումով եմ մոտենում, որ Դուք հրահանգ եք կատարում կամ ինքնակամ փորձում եք բարձրանալ վարչապետի աչքերում’ հետագայում պաշտոնի բարձրացման ակնկալիքով, բայց մի մոռացեք, որ մտել եք հրապարակային դաշտ, որտեղ բացի վարչապետից բազմահազար մարդիկ են Ձեզ գնահատում ու կարծիք կազմում, որոնք պետք է որ ավելի կարևոր լինեն, հակառակ դեպքում հիշեք, որ ցանկացած պաշտոն ժամանակավոր է, բա դրանից հետո ի՞նչ եք անելու։

Հարգանքով’ ԱԺ պատգամավորի օգնական Արման Թաթոսյան

ԱՎԵԼԻՆ