Հայ ազգային կոնգրեսն արդեն կուսակցություն է

«Հրապարակը» գրում է, որ ավարտվել է ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը, եւ ՀԱԿ-ն ստացել է արտոնագիր ու նոր կնիք: Այնպես որ, Կոնգրեսը մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին հայտ կներկայացնի նորաստեղծ ՀԱԿԿ ցուցակով: Պարզեցինք նաեւ, որ ցուցակում, բացի առաջին եռյակից, քաղաքական այլ անուններ չեն լինելու, ցուցակը հիմնականում կազմված է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից, թեպետ տարիքային ցենզի պատճառով ոմանք դուրս են մնացել, այդ թվում՝ Արեգ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿԿ ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում Զոյա Թադեւոսյանն է, երրորդում՝ Արման Մուսինյանը:

ԱՎԵԼԻՆ