Պոլսո հայոց պատրիարքը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը, ով առողջության հանկարծակի վատթարացման հետեւանքով տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, տեղափոխվել է հիվանդասենյակ։ Ինչպես տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքը, Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը նախորդ շաբաթ ջերմության բարձրացման եւ արյան ճնշման հանկարծակի իջնելու հետեւանքով տեղափոխվել էր Սուրբ Փրկիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ «Շաբաթվա ընթացքում բուժումն ունեցավ իր դրական արդյունքը եւ  Նորին Ամենապատվության մոտ դիտարկված խանգարումները նվազեցին։ Մարտի 5-ին, Սրբազանը փոխադրվեց իր հիվանդասենյակ»,-նշվել է հայտարարության մեջ։

ԱՎԵԼԻՆ