Ինչի՞ համար են պայքարում սպիտակ պաստառներով մարդիկ (տեսանյութ)

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` 2013թ. փետրվարի 28-ին, ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել:  Ակցիայի մասնակիցները փորձում էին իրենց բողոքով կանխել կառավարության հնարավոր որոշման ընդունումը (որը չստացվեց. կառավարությունն ավելի ուշ ընդունեց այդ որոշումը), որով կառավարությունը 3 տարով մաքսային վճարներից ազատում է Թեղուտի հանքավայրը շահագործել ցանկացող “Էյ Սի Փի” ընկերությանը: “Մենք սա դիտարկում ենք կառավարության հերթական հովանավորչական գործողություն”,- ասաց մեր զրուցակիցը: Բողոքի մասնակիցները սպիտակ ցուցապաստառներ էին բռնել, որոնց խորհրդանշական իմաստի մասին` տեսանյութում:

ԱՎԵԼԻՆ