Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետը

Ներկայումս ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել ընտրացուցակը, որով մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն ՀՀԿ-ն ունի ուժեղ թիմ` ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին, նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդ թիմն ազնիվ աշխատել է վերջին տարիներին, եւ Տարոն Մարգարյանի հեղինակությունը որպես քաղաքապետ բավական բարձր է: Այդ թիմն ունակ  լուծել զգալի խնդիրներ»,-ասել է Շարմազանովը, հավելելով, որ դա իր կարծիքն է, քանի որ կուսակցությունում այդ հարցը դեռեւս չի քննարկվել: Ճշտող հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանը կգլխավորի՞ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, Շարմազանովն արձագանքել է. «Իմ կարծիքով, պատճառ չկա, որպեսզի Տարոն Մարգարյանը չգլխավորի ցուցակը»: Նշենք, որ Երեւանի ավագանու (քաղաքի խորհրդարանը) բոլոր 65 անդամներն ընտրվում են համամասնական ընտրակարգով: Հաղթող կուսակցության ցուցակի առաջին համարը դառնում է քաղաքապետ:

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ