Ախթալայի քաղաքապետը չի ընդունել Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը չի հանդիպել Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով այնտեղ էր մեկնել նախընտրական քարոզարշավի համար: Հայ-վրացական սահմանանին կից, ոչ մեծ լեռնային Ախթալա քաղաքում Հովհաննիսյանը շրջել է փողոցներով` ողջունել եւ զրուցել բնակիչների հետ: Քաղաքապետարան մտնելով եւ աշխատակիցներին ողջունելով` Հովհաննիսյանը բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ, նրա խոսքսով` քաղաքապետի դուռը փակ է եղել: Նշենք, որ տեղի ինքնակառավարման մարմինները Հովհաննիսյանի հետ թեկուզ, որպես կանոն, հանպատրաստից հանդիպումից չեն հրաժարվել: Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ, թեկուզ առանց ընդգծված ջերմության, սակայն ընդունել են Դիլիջանի քաղաքապետն ու մարզպետը:

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ