Շատ պատգամավորներ ստոմատոլոգի դիմելու հնարավորություն չունեն…

Ստոմատոլոգների հարցը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ ստոմատոլոգներ պատրաստվում են նույնիսկ լքել երկիրը: Պատգամավորը նշեց, որ այսկերպ փորձ է արվում մոնոպոլիզացնել դաշտը: Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. “Մենք պարբերաբար ստանում ենք բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ, որ այդ բնագավառը գտնվում է ստվերում, եւ կան գերշահույթներ, եւ մենք մտածեցինք` որն է լավագույն ձեւը, որպեսզի մինիմալ վարչարարությամբ բերենք իրենց հարկային դաշտ` հաստատագրված վճարները: Կա՞ր արդյոք մրցակցության պակաս այս ոլորտում։ Այն պնդումը, որ այստեղ կարող է մենաշնորհային միջավայր ձեւավորվել, անհիմն է: Այն պնդումը, որ այդ վճարներով կարելի է մոնոպոլյացիա ձեւավորել, անհիմնէ: Իսկ իրական դժգոհողները ստոմատոլոգները չեն, բիզնեսի կազմակերպիչներն են, ովքեր չեն ուզում հարկեր վճարել: Եթե հաշվի առնենք` ինչ եկամուտ են ստանում ատամնաբույժները, ամսական 80 հազարը շատ գումար չէ”:

Ի պատասխան ` Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ այդ ոլորտում այնքան բարձր են գները, որ շարքային քաղաքացին, միջին վիճակագրական քաղաքացին եւ “ինչու չէ, պատգամավորներից շատերն” անգամ հնարավորություն չունեն օգտվելու ստոմատոլոգիական ծառայություններից:

ԱՎԵԼԻՆ