Պարույր Հայրիկյանին առնվազն 7-10 օր պետք է ապաքինման համար. հիվադանոցի փոխտնօրեն

Պարույր Հայրիկյանին առնվազն 7-10 օր պետք է ապաքինման համար: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: «Երեկ գիշերը բերել են հրազենային վնասվածքով,  մեզ մոտ հիվանդի վիճակը կարգավորվեց: Վիճակի կայունանալուց հետո, առավոտյան ժամը 10:30-ին կատարվեց վիրահատություն: Հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային ուսի փափուկ հյուսվածքներում»,- ասաց բժիշկը: Գագիկ Մանուկյանի խոսքով` վիրահատությունը լավ է անցել, հիվանդի վիճակը բավարար է: Պարույր Հայրիկյանը մի քանի ժամից լրիվ կարթանա, ցավեր չունի, արյան ճնշումը, գիտակցությունը նորմալ է: Գագիկ Մանուկյանը նշեց, որ Հայրիկյանը  կմնա վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության տակ, իսկ երկու-երեք օր հետո կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք:

ԱՎԵԼԻՆ