Դատավարություն Apple-ի եւ Samsung-ի միջեւ. Միլիոնը ուժի մեջ է մնում

Apple-ի եւ Samsung-ի միջեւ ընթացող դատավարության մեջ նոր բեկում է եղել. դատավոր Լյուսի Կոն, ով անցյալ տարվա օգոստոսին կորեացիներին պարտավորեցրել էր քալիֆորնիական  ֆիրմային միլիարդ դոլար փոխհատուցում վճարել, այսօր որոշել է, որ Samsung-ի կողմից խախտումները միտումնավոր չեն եղել: Այս որոշումը չեղյալ չի համարել նախորդ դատավճիռը, սակայն, Apple-ին մերժել են` ավելացնել փոխհատուցման գումարը: iPhone-ի եւ iPad-ի արտադրողի իրավաբանները պահանջել են` դատարանի կողմից ճանաչված խախտումների շարքին համապատասխան, Samsung-ին պատժել` եռապատկելով տուգանքների չափը: 2012 թվականի ամռանը կայացած դատավարության ընթացքում ատենակալները որոշել են, որ բազմաթիվ արտոնագրերի մեջ, որոնց խախտման մեջ Apple-ը մեղադրել է  Samsung-ին, հինգի խախտումը գիտակցաբար է արված եղել: Եթե դատավորը չեղյալ չհամարեր այդ որոշումը` փոխհատուցման գումարը կարող էր եռապատկվել, հայտնում է «Hi-Tech Վեստի»-ն: Գործը դեռ ավարտված չէ: Դատավոր Լյուսի Կոն պետք է որոշի` բավարարե՞լ Samsung-ի ներման պահանջը` փոխհատուցման հնարավոր նվազեցմամբ կամ զրոյացմամբ: Բացի այդ  Apple-ը շարունակում է պահանջել, որ ԱՄՆ-ում ժամանակավորապես արգելեն Samsung-ի մի շարք սարքավորումների վաճառքը, որոնց մեջ օգագործվել են իր կողմից արտոնագրված տեխնոլոգիաներ:

ԱՎԵԼԻՆ