«Մայրաքաղաքային» աղցանի մեջ տեղադրված «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց են փորձել անցկացնել «Սեւան» ՔԿ

49-ամյա  Վ.Շ-ն «Մայրաքաղաքային» աղցանի մեջ տեղադրված «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց  է փորձել փոխանցել դատապարտյալներից մեկին:Կոտայքի մարզի Եղվարդ-ի նստավայրից տեղեկացանք, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 49-ամյա  Վ.Շ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Դ.Խ-ին թմրանյութ ապօրինի իրացնելու նպատակով ` առանձնապես խոշոր չափ համարվող ընդհանուրը 5,471 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը թաքցրել է «Մայրաքաղաքային» աղցանի մեջ: Ապա Երեւան քաղաքի Մայիսի 9 փողոցում թմրանյութի պարունակությամբ «Մայրաքաղաքային» աղցանը դրել է Դ. Խ-ի կողմից ուղարկված տաքսի մեքենայում գտնվող հանձնուքների մեջ «Սեւան» ՔԿ հիմնարկ փոխադրելու եւ Դ. Խ-ի անվամբ հանձնելու նպատակով , սակայն նույն օրը հանձնուքների զննության ժամանակ ՔԿ հիմնարկի աշխատակիցները «Մայրաքաղաքային» աղցանի միջից հայտնաբերել են թմրանյութը:

Այսպիսով , Վ.Շ-ը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ Քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

ԱՎԵԼԻՆ