Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

“Վայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղու՞մ է:
Ասում են` վատ հանդիսատես ունենք: Ըստ իս` վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների համերգի ժամանակ հանդիսատեսը աղմկում է և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որ կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին”:

Կարպ Խաչվանքյան

Այսօր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի (1923թ. հունվարի 23, Ախալցխա – 1998թ. նոյեմբերի 23, Երևան) ծննդյան օրն է: Բեմական գործունեությունը սկսել է Վրաստանի “Վրացֆիլմ” կինոդերասանական ստուդիայում: 1939-44թթ մարմնավորել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն: 1949թ-ից նկարահանվել է “Հայֆիլմ” կինոստուդիայում, ապա` հեռուստաթատրոնում: Խաղացել է ավելի քան 100 դեր: Թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն:

ԱՎԵԼԻՆ