Հունվարի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը: Ինչպես վթարի վայրից Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը՝ երկու մարտական հաշվարկով: «Դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության Նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ ձորը շրջված «Ուրալը» Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում է գրանցված, իսկ մահացածն ու վիրավորը՝ զինվորականներ են»,– eMedia.am–ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՊՆ–ն դեպքի առնչությամբ մանրամասներ կհաղորդի քիչ ուշ։
ԱՎԵԼԻՆ
-
18.01.2021 1lur. Մեկնաբանությունները կասեցված են Արցախի ՊԲ֊ն շարունակում է ներկայացնել պատերզմի հերոսական դրվագները-ում
Արցախի ՊԲ֊ն շարունակում է ներկայացնել պատերզմի հերոսական դրվագները
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերզմի հերոսական դրվագները: Tweet -
18.01.2021 1lur. Մեկնաբանությունները կասեցված են Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. Սուրենյան-ում
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Tweet -
18.01.2021 1lur. Մեկնաբանությունները կասեցված են Արման Թաթոյանը գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ԵԱՀԿ֊ին-ում
Արման Թաթոյանը գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ԵԱՀԿ֊ին
Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան...