Ահաբեկչությունների նոր շարք Իրաքում. զոհվել է 17 մարդ

Իրաքում, այսօր՝ հունվարի 16-ին, ահաբեկչությունների նոր շարք է գրանցվել, որին զոհ է գնացել առնվազն 17 մարդ, եւս 168-ը վիրավորվել է: Ոստիկանության եւ բժիշկների տեղեկատվությամբ՝ երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում մահապարտ-ահաբեկիչների կողմից ականապատված մեքենաները պայթեցնելու հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 140-ը: Ահաբեկչություններ են տեղի ունեցել նաեւ մայրաքաղաք Բաղդադում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն: Միջադեպերի հանգամանքները, ինչպես նաեւ զոհերի եւ վիրավորների թիվը ճշտվում են:

ԱՎԵԼԻՆ