Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2012 թ. պետական բյուջեի բնութագրիչ թվերը

Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային միջոցների եւ արտաբյուջեի) կազմել է 910.34 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10.3 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության  մեջ: Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեի մասին օրենքով պետական եկամուտները պետք է կազմեին 911.6 մլրդ դրամ: Սակայն այդ ծավալը ներառում է նաեւ այլ երկրներից ստացվող դրամաշնորհները՝ 16.3 մլրդ դրամ:  2012թ. պետական բյուջեի ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների եւ արտաբյուջեի) կազմել է 924.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.9 տոկոսով: Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեով ծախսերը պետք է կազմեն 1.044 տրլն դրամ: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի եւ արտաբյուջեի) 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը` նախորդ տարվա 1.7 տոկոսի դիմաց: Ըստ նախնական գնահատականների՝ պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 1.7 տոկոս, նախորդ տարվա 2.8 տոկոսի եւ նախատեսված 3.1 տոկոսի դիմաց:

ԱՎԵԼԻՆ