Արմեն Աշոտյան. Դպրոցներում խստիվ արգելվում է տետրերի, քարտեզների, ատլասների եւ այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը: Այդ կապակցությամբ Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հիշեցնում եմ, որ դպրոցներում խստիվ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների եւ այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը: Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի: Գումարի չափը եւ գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում: Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից: ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»:

ԱՎԵԼԻՆ