Փարիզում բողոքում են նույնասեռական ամուսնությունների դեմ

Հունվարի 13-ի երեկոյան Փարիզի փողոցներ են դուրս եկել նույնասեռական ամուսնությունները եւ նման զույգերին երեխաներ որդեգրելը թույլատրող օրինագծի հարյուր հազարավոր հակառակորդներ: Ըստ ոստիկանության տվյալների` Էյֆելյան աշտարակից ոչ հեռու հավաքվել էր 120 հազար մարդ:  Կազմակերպիչներն էլ պնդում են, որ ցույցին մասնակցել է ավելի քան 800 հազար մարդ: Նշվում է, որ փարիզցիներին միացել են այլ քաղաքների հազարավոր բնակիչներ, որոնք վարձակալել են TGV հինգ ճեպընթաց եւ 900 ավտոբուս, հայտնում է  gazeta.ru-ն: Նույնասեռական ամուսնությունների օրինականացումը գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր: Նախորդ շաբաթ փաստաթուղթը հավանություն էր ստացել  Ֆրանսիայի կառավարության կողմից: Սակայն օրենքի հակառակորդները, որոնց աջակցում է կաթոլիկ եկեղեցին եւ աջ ընդդիմությունը, պնդում են, որ օրինագիծն սպառնալիքի տակ է դնում պետության սոցիալական կյանքի հիմքը` ընտանեկան կառույցը:

ԱՎԵԼԻՆ