15:14 2 Հուլ, 2012
Հունիսի 26-30-ը Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում անց է կացվել Աշխարհի Գավաթի փուլ, Ալբերտ Աստախովի հիշատակի՝ սամբոյի միջազգային մրցաշար: Հայաստանն այստեղ ներկայացված էր 3 մարզիկով, որից երկու մարզիկ՝ Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ Աշոտ Դանիելյանը (82 կգ. քաշային կարգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ. ք/կ) նվաճեցին արծաթե մեդալներ, ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
1lur.am








