Մոսկվան և Թեհրանը կարող են գնալ Ղարաբաղի անկախության ճանաչմանը

Մոսկվան և Թեհրանը կարող են գնալ Ղարաբաղի անկախության ճանաչմանը

11:50 2 Հուլ, 2012

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը Մոսկվայում տեղի ունեցած «Չճանաչված պետությունների եվրասիական հեռանկարներն ու քաղաքական, հումանիտար և տնտեսական խնդիրների կարգավորումը» փորձագիտական լսումների ժամանակ  հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի Ռուսաստանը և Իրանը կարող են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը.«Ես չեմ բացառում, որ հեռանկարում Մոսկվան և Թեհրանը կարող են գնալ Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Սակայն «երկու Հայաստանների» հայտնվելու ֆենոմենը կարող է ուղեկցվել միայն այսպես կոչված՝ Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում:

Ավելին, ես չեմ բացառում նաև այն, որ Անդրկովկասում «հայկական կենտրոնը» Երևանից կփոխադրվի Ստեփանակերտ: Ամեն դեպքում, իմ դիտարկմամբ, ներկայումս ձևավորվում է Իրանի արտաքին քաղաքականության անդրկովկասյան ուղղությունը, որը մոտ ապագայում քիչ անակնկալներ չի մատուցի»,-ասել է նա:

1lur.am