15:40 30 Հուն, 2012
1921թ. հունիսի վերջերին Կարմիր բանակը վճռական հարձակում սկսեց Զանգեզուրի ուղղությամբ: Ուժերն անհավասար էին, Զանգեզուրի ինքնապաշտպանները բավական հյուծվել էին, զորքի հիմնական մասը կազմող գյուղացիությունը կարոտել և ուզում էր վերադառնալ հողագործական աշխատանքներին, Արարատյան դաշտավայրից Սյունիքի, Մեղրիի տարածքով Արաքս գետի և Պարսկաստանի ուղղությամբ նահանջող փախստականները հոգեբանական ավերածություններ էին գործում և խուճապ սերմանում: Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Ալ.Մյասնիկյանի բազմիցս արած հավաստիացումներով, որ Զանգեզուրը Հայաստանի բաղկացուցիչ մասն է կազմելու` Գ.Նժդեհին գոհացում տալու ու բազմաթիվ այլ պատճառներով իշխանությունը զիջվեց բոլշևիկներին:
Զանգեզուրը խորհրդայնացվեց և վերամիավորվեց Խորհրդային Հայաստանին:
1lur.am








