0:18 28 Հուն, 2012
Ժան-Ժակ- Ռուսոն ծնվել է 1712 թ. հունիսի 28-ին, ժամագործի ընտանիքում: Աշխատել է որպես սպասավոր, գրագիր, տնային դաստիարակ, երաժշտության դասատու և այլն: Զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է տարբեր գիտություններ: 1740-ական թթ. սկզբից լայն հասարակական գործունեություն է ծավալել: 1741թ. տեղափոխվել է Փարիզ, մտերմացել ժամանակի նշանավոր մտածողների հետ, աշխատակցել է ֆրանսիական հանրագիտարանին:Նա հռչակվել է «Դատողություններ գիտությունների և արվեստի մասին» աշխատությամբ, որտեղ քննադատել է շահագործման ու անհավասարության վրա հիմնված ժամանակի քաղաքակրթությունը և նշել գիտության ու արվեստի աղետաբեր ազդեցությունը բարքերի վրա: Այս գաղափարները զարգացրել է «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» երկում՝ անհավասարության պատճառը համարելով մասնավոր սեփականությունը: Ըստ նրա՝ գույքային անհավասարությունը ծնում է պետության առաջացմամբ ամրագրված քաղաքական անհավասարություն: Նրա կարծիքով ուժի վրա հիմնված հասարակարգը կարելի է կործանել միայն ուժով:
Իսկ մանկավարժական հայացքներում նա մերժել է երեխայի անձի նկատմամբ բռնությունը, շեշտել կրոնի վրա խրախուսվող բարոյական դաստիարակության կարևորությունը:
Ըստ Ռուսոի՝ մարդու բնածին բարությունը աղճատվում է հասարակական հարաբերություններում, որոնք ստիպում են մարդուն դիմակավորվել, խաբել,կեղծել շրփապատին և ինքն իրեն:
Բազմաժանր են Ռուսոյի գեղարվեստական ստեղծագործությունները. պոեմներ, կատակերգություններ, օպերաներ, վեպեր: Նա հսկայական ազդեցություն է ունեցել հետագա ողջ գրականության, հասարակական մտքի և փիլիսոփայության վրա:
Ժան-Ժակ-Ռուսոն մահացել է 1778թ. հուլիսի 2-ին Փարիզի մոտ գտնվող Էրմենոնվիլում:
1lur.am








