Ի՞նչ է նվիրել Քիմ Քարդաշյանը սիրելիի 35-ամյակին

Ի՞նչ է նվիրել Քիմ Քարդաշյանը սիրելիի 35-ամյակին

18:11 14 Հուն, 2012

Ի՞նչ նվեր եք ստացել կամ ի՞նչ կուզեիք ստանալ ձեր ծննդյանը օրը, մասնավորապես՝ 35-ամյակի առիթով: Օրինակ՝ Քանյա Ուեսթը, որը մի քանի օր առաջ է դարձել 35 տարեկան,  “փոքրիկ’’ հուշանվեր է ստացել սիրեցյալից` Քիմ Քարդաշյանից:

Քիմ Քարդաշյանն ու Քանյա Ուեսթը

Ռեալիթի շոուների աստղը ռեփերին 750 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է նվիրել: “Լամբորջինի LP 700-4”-ը Քանյան վարելու հնարավորություն դեռեւս չունի, բայց միայն այն պատճառով, որ այժմ  ռեփեր Ջեյ Զիի հետ հյուրախաղերով Իռլանդիայում է գտնվում:

“US Weekly’’-ն հայտնում է, որ Քիմն իր նվերը լուսանկարների տեսքով է ուղարկել Քանյային, որը, սակայն, դեռեւս չի արձագանքել, բայց փոխարենը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ շնորհավորանքների համար:

Քանյա Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը

“Հիմա Ջեյ Զին ռեփ է կարդում, իսկ ես բեմահարթակի ներքեւում եմ: Շնորհակալ եմ, ձեր շնորհիվ երազանքներս իրական դարձան’’,-երկրպագուներին “Թվիթեր”-ի իր էջում  շնորհակալություն է հայտնել Քանյան:

Bravo.am