Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը կխորանա

Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը կխորանա

17:12 14 Հուն, 2012

Այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. հունիսի 16-ը։

Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը և կբացի երկու երկրների էներգետիկ ոլորտների համագործակցության նոր հնարավորություն:

1lur.am