Ջուրը չթանկացավ

Ջուրը չթանկացավ

16:39 29 Մայ, 2012

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2012 թ. հուլիսի 8-ից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագին է սահմանել 174.059 դրամ/խմ-ը:

Այդ մասին տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պաշտոնական կայքէջը:
Նշենք, որ գործող սակագինը 174.065 դրամ/խմ է: Այսպիսով` ՀԾԿՀ-ն գործնականում նույնն է թողել սակագինը (առկա է աննշան նվազեցում):

Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը փետրվարին դիմել էր Հանձնաժողովին` ջուրը թանկացնելու հայցով՝ մինչեւ 176.082 դրամ:

Ընկերությունն իր հայցը հիմնավորել էր գնաճով եւ դրամի արժեզրկմամբ:

Նշենք, որ «Երեւան Ջուր» ընկերությունը 10 տարով վարձակալության է հանձնվել Veolia Woter ֆրանսիական ընկերությանը: Ըստ վարձակալության պայմանների` 2012 թ. Երեւանի ջրամատակարարումը պետք է արժենար ընդամենը 99 դրամ, իսկ վարձակալության վերջին տարում` 2015 թ.` իջներ մինչեւ 75 դրամ:

 

1Lur.am