16:02 29 Մայ, 2012
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը, ով նաև «Արմենպրես» գործակալության տնօրենն է, ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է արել,որտեղ իր աշխատավայրը նշել է կառավարություն, իսկ պաշտոնը՝ վարչապետի խորհրդական:
Նշենք, որ այսօր շատ լրատվամիջոցներ էին գրում այն մասին, որ վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնը բարձրացվել է, և այժմ նա վարչապետի խորհրդականն է: Լուրեր կային նաև, որ Անանյանը դիմում է գրել և հեռացել աշխատանքից: Սակայն արդեն պարզ է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
1Lur.am








