16:32 27 Մայ, 2012
Այսօր, մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14.30–ի սահմաններում ավտոշուկայի հարևանությամբ գտնվող Նոր Արեշի 45 փողոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 15 ՍՕ 699 համարանիշի ավտոմեքենան.այս մասին Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մի քանի այլ մեքենաներ, այդ թվում և մեկ «Ֆոլկսվագեն գոլֆ»։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպեևատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև քրեագետն ու փորձագետը։ Ըստ հավաքվածների՝ ավտոմեքենայի տիրոջ անունը Արթուր է, ով բնակվում է Ավանի «ծաղկի» փողոցում և ունի շինանյութի խանութ։ Թե ինչի հետևանքով է առաջացել պայթյունը, այս պահին պարզվում է։
Սակայն պարզվել է, որ պայթյունը գազի բալոնից չի եղել։ Փաստի առթիվ Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրը` tert.am








