Հայկ Բաբուխանյանը, էրեկ մեկ, էսօր էրկու, եկել մտել է ՀՀԿ, հայտարարություններ է անում

Հայկ Բաբուխանյանը, էրեկ մեկ, էսօր էրկու, եկել մտել է ՀՀԿ, հայտարարություններ է անում

19:15 25 Մայ, 2012

ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ-ն, որպես ընդդիմադիր կուսակցություն, իր ուժերը կցուցադրի միայն առաջիկա 6 ամիսներին, իսկ Նոր տարուց հետո կընթանան բանակցություններ, եւ դարձյալ կբարձրանա կոալիցիա ստեղծելու հարցը:

Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, այդ կարծիքին չէ. նա Բաբուխանյանի առաջ քաշած սցենարի հետ համաձայն չէ:

«Հայկ Բաբուխանյանը, էրեկ մեկ, էսօր էրկու, եկել մտել է ՀՀԿ, հայտարարություններ է անում, թե ինչ կանի այս կամ այն կուսակցությունը, երբ որ ԲՀԿ-ն հստակ հայտարարել է իր պաշտոնական դիրքորոշումը»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա եւ ընդգծեց, որ «որոշները» շատ բաներ են կարծում, մինչդեռ ԲՀԿ-ն հարցի պատասխանը հստակ է տվել:

«ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառուցողական ընդդիմություն է, եւ ուրեմն ճիշտ են: Ես հավատում եմ նրանց»,- նշեց Պետրոսյանը: Նաեւ հերքեց, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կուլիսային պայմանավորվածություններ կան: