Հրեաները Facebооk-ի հիմնադրին պահանջում են ամուսնալուծվել

Հրեաները Facebооk-ի հիմնադրին պահանջում են ամուսնալուծվել

16:25 25 Մայ, 2012

Facebооk սոցիալական ցանցի հիմնադիր, հրեական ծագմամբ Մարկ Ցուկերբերգը մի քանի օր առաջ ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Պրիսցիլլա Չանի հետ: : Ցուկերբերգի ընտրությունը դուր չի եկել ԱՄՆ-ի հրեաներին: Դեռ ավելին՝ նրանք պահանջել են, որ զույգն ամուսնալուծվի: Նման հայտարարություն է արել «Սուրբ հողում հրեաների փրկությունը ձուլումից» կազմակերպության ղեկավար Բենցի Գոպշտեյնը ԱՄՆ-ում բնակվող հրեաների անունից:
«Դո՛ւ, Ցուկերբե՛րգ, ոչնչացնում ես հրեա ժողովրդին, քանի որ քո երեխաները հրեա չեն լինելու: Նացիստները սպանել են 6 միլիոն հրեայի, դու սկսել ես ոչնչացնել 7-րդ միլիոնը»,- իր ուղերձում գրել է Գոպշտենը:

1lur.am