16:14 17 Մայ, 2012
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նոր ինքնաբացարկներ չկան, 1lur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսօր ԿԸՀ-ն ինքնաբացարկների վերաբերյալ ոչ մի դիմում դեռևս չի ստացել: Հիշեցնենք, որ երեկ ինքնաբացարկի մասին իր դիմումն էր ներկայացրել Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ական նախարարներ Արմեն Երիցյանն ու Սերգո Կարապետյանը, ինչպես նաև «Ժառանգության» արդեն նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
1lur.am








