Աշխարհում երկու րոպեն մեկ մահանում է մեկ կին

Աշխարհում երկու րոպեն մեկ մահանում է մեկ կին

15:12 17 Մայ, 2012

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, աշխարհում ծննդաբերող կանանց մահացության ցուցանիշը վերջին քսան տարվա ընթացքում նվազել է գրեթե 50 տոկոսով: 1990 թվականին 540 հազար մահացու դեպքերից այս թիվը նվազել է՝ 2010 թվականին հասցնելով 287 հազար ցուցանիշի:
Զեկույցում սակայն նշվել է, որ հղիության ընթացքում ունեցած բարդույթների պատճառով աշխարհում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ մահանում է մեկ կին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Սահարայից դեպի հարավ գտնվող և Հարավային Ասիայի պետություններում:

Զեկույցի համաձայն, երկու երկրում՝ Հնդկաստանում և Նիգերիայում միասին 2010 թվականին գրանցվել է աշխարհում ծննդաբերության հետ կապված մահացու դեպքերի մեկ երրորդը. Հնդկաստանում գրանցվել է նման դեպքերի 20, իսկ Նիգերիայում՝ 14 տոկոսը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

 

1Lur.am