14:02 17 Մայ, 2012
Թուրքիայում մեծ ոգեւորություն են ապրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի պարտությամբ, ով նախաձեռնել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Սակայն Թուրքերի ուրախությունը կարճ տևեց, քանի որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտվելուց հետո նախարարների կաբինետի ձեւավորման ժամանակ ԱԳ նախարար է նշանակվել նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը։
Իսկ Լորան Ֆաբիուսը, ինչպես տեղեկացնում է թուրքական NTV-ն, հայտնի է իր հակաթուրքական հայացքներով եւ դեմ է Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցությանը։
Բացի այդ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս հայտարարեց, որ պայքարելու է, որ Ֆրանսիայում օրենքի ուժ ստանա Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախաձեռնությունը։
1Lur.am








