0:13 16 Մայ, 2012
Պորտուգալիայի հավաքականը 2012թ. Եվրոպայի առաջնությունում փորձելու է առավելագույն արդյունքի հասնել, հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն: «Մենք ստույգ նպատակ ունենք դուրս գալ խմբից, իսկ հաշվի առնելով մեր խմբի կազմը` դա այդքան էլ հեշտ չի լինի: Այնուհետև անհրաժեշտ է հնարավորինս առաջ անցնել մրցաշարային զամբյուղում:
Խմբային փուլում մենք պետք է մրցենք Գերմանիայի հավաքականի հետ, որը «Եվրո-2012»-ի գլխավոր ֆավորիտն է: Չեմ զարմանա, եթե մրցաշարի հաղթողը լինի մեր քառյակից», -ասել է մարզիչը:
Եվրոպայի առաջնության առաջին խաղը գերմանացիները կանցկացնեն հենց պորտուգալացիների հետ:
1lur.am








