Սողանք Թուրքիայում. զոհվել է 4 մարդ

Սողանք Թուրքիայում. զոհվել է 4 մարդ

18:08 15 Մայ, 2012

Ինչպես տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը, այսօր Թուրքիայի Գիրեսուն քաղաքում, Հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքների շինհրապարակում սողանք է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով զոհվել է 4, վնասվածքներ ստացել 1 աշխատակից:
Սողանքի վայրում դեռևս մի քանի մարդ կա: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, իսկ շտապօգնության մեքենաները հերթապահություն են իրականացնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

1Lur.am