0:01 16 Մայ, 2012
Թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր Հենրի Ջեյնս Ֆոնդան ծնվել է 1905 թվականի մայիսի 16-ին ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում: Հայրը` Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսnն: Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թթ. Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում: Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի` Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից: Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը` 1880-ական թթ.:
Նրա ընտանիքի Հիսուսի եկեղեցի (սայենտիստներ) անվանումով եկեղեցու հետևորդ էր: Նրանց ընտանիքի անդամները շատ համերաշխ էին իրար նկատմամբ ու կապված իրար սերտ կապերով: Ընտանիքի անդամները գրեթե չէին հաճախում բժշկի իրենց կրոնական համոզմունքներից ելնելով:
Պատանի տարիներին Հենրի Ֆոնդան բոյսկաուտների շարժման ակտիվ մասնակիցներից էր և դարձել էր դասակի հրամանատար: Նա հետաքրքրված էր գեղանկարչությամբ, լավ լողորդ էր, վազորդ և չմշկասահորդ: Դպրոցական տարիներին նա ամաչկոտ, ցածրահասակ պատանի էր, ու սովոերոլւ հետ միասին աշխատում էր հոր ընկերությունում, մտածելով լրագրողի կարիերայի մասին:
Դպրոցում ավագ դասարաններում ուսանելի տարիներին աշխատանքի է անցնում հեռախոսային մի ընկերությունում: Երիտասարդ տարիքում դառնում է բարձրահասակ` ավելին քան 180 սմ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մինեսոտոյի համալսարանի լրագրություն ֆակուլտետը, իր լրագրողական կարիերան սկսելով Retail Credit Company ընկերությունում:
Որպես դերասան Հենրի Ֆոնդայի նորամուտը տեղի է ունեցել 12 տարեկանում` իրենց քաղաքի Omaha Community Playhouse սիրողական թատրոնում, որը ղեկավարում էր Դորոտի Բրանդոն, հայտնի դերասան Մառլոն Բրանդոյի մայրը: Դորոտի Բրադոն Հենրի Ֆոնդայի մոր ընկերուհին էր և նրան հրավիրում է խաղալու «Դու և ես» անվանումով ներկայացման մեջ: Թատրոնը նրան մեծ հիացմունք է պատճառում, նա հետաքրքրվում է թատրոնի բոլոր մանրուքներով` սկսած դեկորացիաներից մինչև ներկայացումների բեմադրումը: Բոլորը գնահատում են Ֆոնդայի դերասանական բարձր տաղանդը: «Merton of the Movies» ներկայացման մեջ գլխավոր դեր խաղալուց հետո, որոշում է դերասան դառնալ: Նա թողնում է լրագրողի աշխատանքը և 1928 թվականին մեկնում է երկրի արևելք` Մասսաչուսեթս նահանգ:
Սկզբում հանդես է գալիս նահանգի Դեննիս քաղաքի թատրոնում, իսկ հետո տեղափոխվում է Ֆելմուտ քաղաք, ու անմիջապես ընդունվում տեղի միջբուհական թատրոնի University Players ընկերություն: Որպես խաղընկեր համագործակցում է դերասանուհի Մարգարետ Սալլիվանի (ում հետ էլ հետագայում ամուսնանում է) և Ջեյմս Ստյուարտի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկարատև ընկերության:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հենրի Ֆոնդան և Ջեյմս Ստյուարտը հիմնում են բարեգործական ֆոնդ: Իսկ 1943 թվականին կամավոր զորագրվում է ԱՄՆ բանակ, ծառայության անցնելով ռազմածովային ուժերում, որտեղ ծառայում է 3 տարի, ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում: Պարգևատրվում է «Բրոնզագույն աստղ» շքանշանով և «Presidential Citation» պարգևով:
Հենրի Ջեյնս Ֆոնդան դերասաններ Պիտեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը:
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է:
Հենրի Ջեյնս Ֆոնդան մահացել է 1982թվականի օգոստոսի 12-ին` Լոս Անջելեսում:
1Lur.am








